Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիության ժամանակ պտղի առաջադրությունը. morevmankan.am
Հղիության վերջին եռամսյակում պտղի վիճակի կարևոր ցուցիչներից է պտղի առաջադրությունը:
Երրորդ ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁՀ) ժամանակ փոքրիկը, սովորաբար, որոշակի առաջադրություն է ընդունում, որը պահպանվում է մինչև ծննդաբերությունը: Հաճախ միմյանց հետ շփոթում են պտղի դիրքը և առաջադրությունը: Երեխայի ուղղաձիգ, հորիզոնական և թեք վիճակն` արգանդում, նրա դիրքերն են: Իսկ առաջադրությունը ցույց է տալիս, թե պտուղն իր մարմնի ո՞ր մասով է (գլխով, հետույքով) տեղավորված արգանդի ելքի մոտ: Ուշ շրջանում արդեն դժվար է այդ դիրքը փոխել, որովհետև շարժումների համար տարածությունը բավականին փոքրանում է: Եթե ծնվելիս պտուղը շրջվել է դեպի ելք` տոտիկներով, ծնկներով, հետույքով, թաթիկներով, մեջքով կամ գլխով, ապա հենց այդպես էլ կշարժվի ծննդաբերության ժամանակ:
Ելնելով առաջադրությունից, գինեկոլոգը որոշում է ծննդալուծման եղանակը՝ բնակա՞ն, թե՞ վիրահատական (կեսարյան հատում):
Որոշ առաջադրությունների ժամանակ բնական ճանապարհով ծննդաբերությունն անհնարին է:
Գլխային առաջադրություն
Պտղի ամենատարածված և ամենաճիշտ դիրքավորումը ուղղաձիգ դիրքն է՝ գլխային առաջադրությամբ: Փոքրիկն այդ դիրքն ընդունում է, որովհետև գլուխը մարմնի ամենածանր մասն է և երկրի ձգողականության օրենքի համաձայն այդպես նվազագույն էներգիա կծախսվի: Այդպիսի ծննդաբերություններն ընթանում են առանց միջամտության՝ բնական ճանապարհով: Բայց երբեմն երեխան հետ է շրջում գլուխը և առաջ է գալիս ճակատով կամ դեմքով: Այդ վիճակը գինեկոլոգի կողմից հայտնաբերվում է ծննդաբերության ընթացքում՝ հեշտոցային զննման ժամանակ, ինչը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ, ուստի հաճախ կատարվում է կեսարյան հատում: Որոշ դեպքերում բժիշկն ընդունում է բնական ծննդալուծման որոշում` հաշվի առնելով նաև մի շարք պայմաններ՝ կոնքի չափը, պտղի չափերը և այլն:
Կոնքային առաջադրություն
Կոնքային առաջադրության ժամանակ պտուղը ելքի մոտ է հայտնվում հետույքով, կամ տոտիկներով: Այս առաջադրության տեսակներն են.
- հետույքային,
- տոտիկային,
- խառը՝ և՛ հետույքը, և՛ ծնկներում ծալված տոտիկները:
Նման առաջադրություն հանդիպում է 3% դեպքերում: Մինչև 37 շաբաթականը դեռևս հնարավորություն կա, որ փոքրիկը կարող է փոխել դիրքը: Դրա համար խորհուրդ է տրվում հատուկ մարմնամարզություն: Եթե պտուղը մնում է նույն դիրքում, նախքան ծննդաբերությունը հղին պետք է գտնվի ստացիոնար հսողության ներքո, կատարվեն համապատասխան հետազոտություններ, և որոշվի ծննդալուծման եղանակը:
Բնական ծննդաբերության համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.
- կոնքի նորմալ չափեր,հետույքային առաջադրություն,
- իգական սեռի պտուղ,
- պտղի ոչ մեծ քաշ,
- ոչ առաջնածին ծննդաբերություն,
- մանկաբարձի փորձառություն:
Ամեն դեպքում, պետք է պատրաստ լինել նաև կեսարյան հատման:
Կոնքային առաջադրությամբ բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ կարող են լինել հետևյալ բարդությունները՝ պորտալարի արտանկում, ճնշում՝ արդյունքում պտղի ասֆիքսիա, պարանոցի և ողնուղեղի վնասում` գլխի դեպի հետ դիրքի ի դեպքում, ուսահոդի վնասում: Ներկայում նման դեպքերում բնական ծննդալուծում գրեթե չի կատարվում:
Միջաձիգ և թեք առաջադրություններ
Այս առաջադրության ժամանակ պտղի դիրքը միջաձիգ է (լայնակի) կամ թեք` արգանդի նկատմամբ 45 աստիճան: Այս տարբերակը հազվադեպ է հանդիպում: Նման դեպքերում ելքի մոտ պտուղը հայտնվում է ուսով, թաթիկով, մեջքով: Ծննդալուծման մոտեցումը միայն վիրահատական է:
Սխալ դիրքերի պատճառները
- Արգանդի ձևը (արգանդի միջնապատ, երկեղջյուր արգանդ), որը խանգարում է պտղին ճիշտ դիրք ընդունել,
- ուռուցքի և հանգույցների առկայությունը` արգանդի ստորին հատվածում,
- արգանդի մկանային թուլությունը` բազմակի ծննդաբերությունների հետևանքով,
- ընկերքի ցածր տեղակայումը,
- վնասվածքների արդյունքում կնոջ կոնքի ոսկրերի փոփոխությունները,
- պտղաջրերի մեծ քանակը և պտղի ցածր քաշը, երբ պտուղը շատ շարժուն է,
- սակավաջրությունը և պտղի մեծ քաշը. այս դեպքում պտղի դժվար շարժունակությունը խանգարում է դիրքն ուղղել:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն